Իսկ ի՞նչ գին կվճարենք «Ուկրաինայի թշնամի» Փաշինյանի կողմից Կիևին հումանիտար օգնություն ուղարկելու համար

Այսօր լուր տարածվեց այն մասին, որ Հայաստանը Ուկրաինային հումանիտար օգնություն է ուղարկել՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո առաջին անգամ Հայաստանը: Լուրը դեռ պաշտոնապես հաստատում չունի՝ ԱԳՆ-ից և Կառավարությունից չեն մեկնաբանում, բայց լուրեր են շրջանառվում, որ հումանիտար բեռը Ուկրաինային կփոխանցի առաջին տիկին Աննա Հակոբյանը:
Մեղմ ասած՝ այս լուրը տարակուսանք է առաջացնում մի շարք պատճառներով: Նախ, եկեք հիշենք, որ Ուկրաինայի իշխանությունները 44-օրյա պատերազմից հետո շնորհավորեցին Ալիևին, Զելենսկին անձամբ հայտարարեց այն մասին, որ Ուկրաինան կշարունակի սատարել Ադրբեջանի տաչրածքային ամբողջականությանը այսուհետ ևս: Բացի այս, հիշենք, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է ու այս պահին էլ Ուկրաինայի հետ պատերազմում է:
Բայց մեկ այլ հանգամանք էլ հիշեցնենք. Մի քանի ամիս առաջ Ուկրաինան Նիկոլ Փաշինյանին ներառեց հայտնի «սև ցուցակում»՝ «Миротворець»-ում, որը նախատեսված է, ըստ պաշտոնական բացատրության, Ուկրաինայի թշնամիների համար: Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը ներառվեց այդ ցուցակ որպես Ուկրաինայի թշնամի, իսկ այսօր այդ նույն երկրին գուցե հումանիտար օգնություն է ուղարկում: Ի դեպ, հրապարակման պահին էլ համոզվեցինք, որ Փաշինյանը ԴԵՌ այդ ցուցակում է, պատվավոր տեղում:
Համոզված ենք այս ամենը մեկ նպատակով է արվում՝ հակառուսական դեմարշի շրջանակներում, որը վերջին օրերին հատկապես սրվել է: Ուղղակի ամեն անգամ այդ սրացումների համար թանկ գին է վճարում Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին ու հատկապես սահմանին կանգնած մեր տղաները...
Լիա Խոջոյան