«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության ներկայացուցիչն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս։ Նա X-ի իր միկրոբլոգում գրել է․
«Երեկ մենք այցելեցինք Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի սկզբնամա։ 9 ամիս է՝ Ադրբեջանը փակել է այդ ճանապարհը։ 2 ամիս է՝ նույնիսկ Կարմիր խաչին թույլ չեն տալիս մուտք գործել: Լեռնային Ղարաբաղի/Արցախի 120.000 հայ քրիստոնյա սովամահ են լինում. սա ցեղասպանություն է»։