Թրամփի՝ Ստամբուլ այցելելու որոշումը կախված է Պուտինի ներկայությունից

Թրամփի՝ Ստամբուլ այցելելու որոշումը կախված է Պուտինի ներկայությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր այցը Ստամբուլ, որտեղ մայիսի 15-ին տեղի կունենան ռուս-ուկրաինական բանակցություններ, մնում է «բաց հարց»։

ԱՄՆ նախագահի որոշումը մեծապես կախված կլինի նրանից, թե արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի բանակցություններին, CNN-ին ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։

«Ամեն ինչ հիմա շատ դինամիկ է։ Ոչ ոք շատ բան չգիտի», - ասել է հեռուստաալիքի աղբյուրը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բանակցություններին ամերիկյան կողմից որպես դիտորդ կհետևեն հատուկ բանագնացներ Քիթ Քելլոգը և Սթիվ Վիտկոֆֆը։