Ձեր հռչակած պատմական Հայաստան դիլեման արհեստական է, դուք արդեն ընտրել եք հանձնվող Հայաստանը. Աբրահամյան

Իշխանության այն մոտեցումը, որ «եթե հայտնի 4 գյուղերը չհանձնենք, պատերազմ կվերսկսվի», արդեն իսկ բավարար է քաղաքական ու մասնագիտական գնահատական տալու ոչ միայն կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքին և դրա արդյունքներին, այլ առհասարակ կառավարության անվտանգության և արտաքին քաղաքականության վերաբերյալ իրականացրած քաղաքականության մոտեցումներին։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: 

Աբրահամյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներին, նշելով, որ Սյունիքի երբեմնի շեն հողերն այսօր վերածվել են ադրբեջանական կրակակետերի։ «Իսկ պաշտոնական կեղծիքն առ այսօր շարունակվում է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում