Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Խոշոր չափերով խարդախության և հափշտակության համար հետախուզվող է տեղափոխվել Հայաստան

Blog Image

Նոյեմբերի 21-ին` ժամը 19.30-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխել Հայաստանի քաղաքացի, ազգությամբ հայ 28-ամյա տղամարդու:

Երևան քաղաքի վարչության կողմից այս տարվա ապրիլից նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված խոշոր չափերով խարդախության և վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:

ՆԳՆ ոստիկանություն

Send