Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տնօրեն Ռաֆայել Գրոսսին մտադիր է առաջադրվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար, այս մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում AFP ֆրանսիական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Գրոսսին նշել է, որ ՄԱԿ-ը ներկայումս դժվարին իրավիճակում է, և «բոլորը գիտակցում են», որ կազմակերպությունն այլևս չի կատարում իր առաքելությունը՝ պահպանել համաշխարհային խաղաղությունը: Նա վստահություն է հայտնել, որ դա կարող է փոխվել:
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը նշել է, որ ներկայիս պաշտոնում իր փորձը կօգնի իրեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարում, և որ կձգտի երկխոսություն վարել «բոլորի հետ» և «լինել բոլորի համար ընդունելի միջնորդ»: