Գյուղական բնակավայրերում ապրող աշակերտները խտրականության են արժանանում

Այս իշխանությունն իրեն սպիտակ հռչակեց, բայց հետո պարզվեց, որ այդ սպիտակությունը միայն թշնամու առջև սպիտակ դրոշ բարձրացնելով է արտահայտվում։ Այդ մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

Նա նշեց, որ գյուղական բնակավայրերում աշակերտների հանդեպ էլ տարանջատում կա։
«Գյուղական համայնքներում բուհական վերջին կուրսում սովորող ուսանողը կարող է դասավանդել»,- նշեց նա։

Ըստ Կյուրեղյանի՝ երկիրը փրկելու համար պետք է երկիրն ազատել այս իշխանությունից։

Մանրամասնեը՝ տեսանյութում։