Քաղաքակրթությունից մեկուսացված ամենամեծ ցեղը Պերուում. բնիկները վտանգ տակ են (տեսանյութ, լուսանկարներ)

Քաղաքակրթությունից մեկուսացված ամենամեծ ցեղը Պերուում. բնիկները վտանգ տակ են (տեսանյութ, լուսանկարներ)

Քաղաքակրթությունից մեկուսացված ամենամեծ ցեղը Պերուում

Բնիկ ժողովուրդների պաշտպանությամբ զբաղվող Survival International-ի հրապարակած կադրերում երևում է Մաշկո-Պիրոյի ցեղի մոտ 50 ներկայացուցիչ:

Մաշկո-Պիրո բնակավայրը վտանգի տակ է Ամազոնի անտառահատումների պատճառով: Ցեղաբնակները նախկինում դժգոհություն էին հայտնել անտառահատման ընկերությունների գործունեության վերաբերյալ։

Բնիկների թիվը հասնում է մոտ 750-ի, նրանք կարող են հումանիտար աղետի առջև կանգնել։ Չնայած այն հանգամանքին, որ պերուական օրենքներն արգելում են մոտենալ ցեղին, անտառահատման վայրերն ավելի են ընդլայնվում նրանց տարածքում:

Տեսանյութերն ու լուսանկարներն այստեղ

Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին MediaHub