Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար Սևան-Մարտունի ճանապարհին, բախվել են «Nissan Tiida» և «ՎԱԶ 2106», վիրավnր կա․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 55 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 43-ամյա Արփինե Ա․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Բ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արփինե Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Send