Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

5,3 ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ռումինիայում. այն զգացվել է Բուլղարիայում, Մոլդովայում, Ուկրաինայում ևս

Blog Image

Ռումինիայում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումներ են զգացվել նաև Օդեսա քաղաքում։

Ըստ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքի՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կարպատների Վրանչա շրջանում՝ 137 կմ խորության վրա։

Օդեսայի քաղաքապետ Հենադի Տրուխանովը հայտնել է քաղաքում զոհերի և ավերածությունների բացակայության մասին։

«Ռումինիայում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այն զգացվել է Բուլղարիայում, Մոլդովայում և Ուկրաինայում, մասնավորապես՝ Օդեսայում: Քաղաքում ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան»,- գրել է Տրուխանովը Telegram-ում։

Տեղական հանրային կայքերում օգտատերերը հայտնում են, որ ստորգետնյա ցնցումներ են զգացվել նաև Կիևի մարզի Նիկոլայևում, Զապորոժիայում, Խարկովում, Խմելնիցկիում, Չերկասիում, Բիլլա Ցերկվայում:

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ուղիղ եթերում է եղել, երբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Տեսանյութը՝ այստեղ

Send