Չեմպիոնների լիգա. «Չելսի»-ն և «Բենֆիկա»-ն հաջորդ փուլում են

Չեմպիոնների լիգա. «Չելսի»-ն և «Բենֆիկա»-ն հաջորդ փուլում են

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում կայացել են երկու պատասխան հանդիպումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնի «Չելսի»-ն սեփական հարկի տակ ընդունելով Դորտմունդի «Բորուսիա»-ին` Ռահիմ Ստերլինգի և Կայ Հավերցի գոլերի շնորհիվ հաղթանակի հասավ գերմանական թիմի նկատմամբ: Թիմերի առաջին խաղում հաղթել էր «Բորուսիա»-ն` նվազագույն հաշվով: Չեմպիոնների լիգայի1/4 եզրափակիչում պայքարը կշարունակի «Չելսի»-ն:

«Բենֆիկա»-ն տանը գերխոշոր` 5:1 հաշվով, հաղթելով «Բրյուգե»-ին` ապահովեց իր տեղ հաջորդ փուլում: Պորտուգալական ակումբի կազմում աչքի ընկան Ռաֆայել Սիլվան, Գոնսալու Ռամուշը (դուբլ), Ժոաու Մարիուն, Դավիդ Ներեսը: «Բրյուգե»-ի հեղինակության գնդակը խփեց Բյորն Մեյերը: