Հայաստանը 10 տոննա հումանիտար բեռ է ուղարկել Արցախ, դրանք առաքվել են Լաչինի միջանցքով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից։
Բեռը ներառում էր դեղորայք, մանկական և այլ սննդամթերք բժշկական հաստատությունների համար, ասել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։