6 պատճառ, թե ինչու են ապրիլյան երեխաները առանձնահատուկ

6 պատճառ, թե ինչու են ապրիլյան երեխաները առանձնահատուկ

Ապրիլն այն ամիսն է, երբ բնությունը վերջապես արթնանում է ձմեռային քնից և անցնում ջերմության ու արարման ռեժիմի։ 

Օքսֆորդի Sleep հեղինակավոր ամսագրի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գարնան կեսերին ծնված մարդիկ հակված են քնելու ավելի ուշ, քան աշնանը կամ ձմռանը ծնվածները: Ըստ երևույթին, ձեր փոքրիկ ապրիլյան ճուտիկը կունենա բոլոր հնարավորությունները վերածվելու իսկական գիշերային բվի:

Դրական վերաբերմունքը

2014 թվականին հունգարացի համալսարանականների խմբի կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ապրիլին ծնված երեխաները բարձր գնահատականներ են ստացել հիպերտիմիկ սանդղակի վրա: (Տարվա այլ ժամանակներում ծնված երեխաներից ավելի բարձր:) Ի՞նչ է սա նշանակում: Հիպերտիմիկ խառնվածքով մարդը միշտ լավատես է և դրական: Սա նշանակում է, որ ձեր ապրիլյան երեխան, ամենայն հավանականությամբ, միշտ ժպիտով կանցնի կյանքը:

Առաջնորդության հմտություններ

Բրիտանական Կոլումբիայի Sauder School of Business School-ի հետազոտողների կարծիքով՝ ապրիլյան երեխաներն ավելի հավանական է, որ հասուն տարիքում դառնան կորպորատիվ առաջնորդներ: Ծննդյան ամսաթվի վերլուծությունը ներառում էր 375 գործադիր տնօրեն և 500 ընկերություն 1992-ից 2009 թվականներին: Գիտնականներն ընդգծում են՝ ապրիլյան երեխաները սովորաբար վաղ տարիքից առանձնանում են առաջնորդական հատկանիշներով։

Ասթմայի ցածր ռիսկ

2015 թվականին Նյու Յորքում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ գարնանը ծնված երեխաների մոտ շնչառական հիվանդությունների զարգացման ցածր ռիսկ կա: Օրինակ, ասթմայի զարգացումը կարող է պայմանավորված լինել նրանով, որ փոշին  ավելի հաճախ են հանդիպում գարնանը, և եթե երեխային կյանքի առաջին երկու ամիսներին ենթարկվում է դրանց, ապա նրա մոտ առաջանում է հիվանդության նկատմամբ իմունիտետ:

Նյու Յորքի բժիշկների նույն ուսումնասիրությունը նշում է, որ գարնան կեսերին ծնված երեխաների մոտ ADHD-ով ավելի քիչ են ախտորոշվում, քան տարվա մյուս ժամանակներում ծնվածները: Այս փաստը կապված է այն փաստի հետ, որ երեխան գնում է մանկապարտեզ և դպրոց ամենաօպտիմալ ժամանակ: Նա դասարանի ոչ ամենափոքրն է, ոչ էլ ամենամեծը։

Առաջին արև

Ապրիլին ծննդյան օրը նշանակում է, որ դուք պետք է սկսեք մտածել ձեր երեխայի մաշկի մասին նրա կյանքի առաջին օրերից: Գարնան կեսերին արևի ճառագայթներն արդեն բավականին ակտիվ են, ինչը նշանակում է, որ երբեք չպետք է կորցնես զգոնությունը։ Ստվերը և արևապաշտպան քսուքը պետք է դառնան ձեր փոքրիկ Խոյերի կամ Ցուլերի հավատարիմ ուղեկիցները: