Ալիևը խաղաղության չի ձգտում․ ինչո՞ւ չի կնքվել խաղաղության պայմանագիրը․ Գրիգորյան

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հետաքրքրվեց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման փաստաթղթից։

«Եթե երեք հիմնարար հարցերը համաձայնեցված են, ապա ինչու չի ստորագրվում պայամանագիրը։ Ես իմ տարբերակն ունեմ, որ Ալիևը խաղաղության չի ձգտում։ Բայց ուզում եմ հարցս հստակեցնել երեք հիմնարար հարցերից մեկի մասով՝ դելիմիտացիայի հարցի վերաբերյալ։ Եթե սկզբունքային համաձայնություն է եղել, ապա որ թվականի քարտեզների հիման վրա է տեղի ունենալու դելիմիտացիան, Ադրբեջանը համաձա՞յն է հայկական կողմի այն առաջարկի հետ, որն առնչվում է 1975 թվականի քարտեզների հետ, քննարկվե՞լ է անկլավների հարցը»,-հետաքրքրվեց պատգամավորը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ հարցն ընդարձակ է։

«Դելիմիտացիայի գործընթացը բարդ ու երկար է լինելու, ակնհայտ է։ Դելիմիտացիայի գործընթացը տեղի է ունենալու բացառապես իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա։ Մենք գործ ենք ունենալու և աշխատելու ենք իրական տոկոգրաֆիկ քարտեզներով»,-ասաց փոխվարչապետը։ 

Աննա Գրիգորյանը նշեց, որ որևէ հարցի պատասխան չստացավ ու նշեց, որ անկալվների մասով որևէ իրավական հիմք չկա։ 


Մանրամասները՝ տեսանյութում