Ասֆալտի մակարդակից չբարձրացավ Փաշինյանը․ Կյուրեղյան

Հունվարի չորսին և հինգին մենք բոլորս դիտեցինք վարչապետի աթոռը պինդ գրկածի էժանագին շոուների շարքի երկու նոր արար․ այդ մարդն այդպես էլ ասֆալտի և պատին ծեփելու մակարդակից չբարձրացավ։ Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանին թվում է, որ եթե պոկվող կախիչի ու ցնցուղի համար մարդկանց ազատի աշխատանքից, ապա հանրությունն իրեն ամեն ինչ կների՝ հայրենի Արցախի հանձնումը, հայրենիքի սահմաններից թշնամու ներխուժումը հանդուրժելը, հազարավոր զոհերը։

«Չի ներվելու»,- նշեց նա։

Ըստ պատգամավորի՝ դպրոցում պոկվող կախիչի տեղը գուշակողն ու ցնցուղի անորակությունն արտաքինից հասկացողը չի կարող չտեսնել, որ այսօր իր ղեկավարած Կառավարությունը քանդում է կրթական համակարգի կարևոր հենասյուները։ 

Մանրամասները՝ տեսանյութում։