Վիտկոֆֆը նախատեսում է այս շաբաթ այցելել Մոսկվա

Վիտկոֆֆը նախատեսում է այս շաբաթ այցելել Մոսկվա

Այս շաբաթ սպասվում է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆֆի այցը Մոսկվա։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Այո, մենք սպասում ենք»,- ասել է Ուշակովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Կրեմլն ակնկալում է, որ Ուիթկովն այս շաբաթ կայցելի Մոսկվա։