Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սրանց կյանքի տևողությունը կախված է քաղաքական հոգեվարքից֊դիակ֊լեշ անցումային ժամանակահատվածից․ Արտակ Ավետիսյան

Blog Image

«Հայրենիք» կուսակցության անդամ Արտակ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սովորաբար մի քանի ամիսը մեկ եմ խիստ քաղաքական բնույթի ստատուս գրում ու այսօր հերթականը գրելու առիթը իմ կամքից անկախ եկավ։ Մի քանի րոպե այս հարթակում ու բավական եղավ հասկանալու համար, որ աջ ու ձախ բզզում են քաղաքական դիակներից սնվող լեշակեր ճանճերը։ Սրանք իրենց նախորդ կյանքում, քաղաքական դիակների հոգեվարքի ժամանակ, քաքի ճանճ են եղել ու քաքակերից տրանսֆորմացվել են լեշակերի։ Հաջորդ կյանքում կարող են կրկին վերադառնալ քաքակերության' եթե իրենց բաժին լեշին մի օր թաղեն։ Քաքից լեշ թռնելով իրենց նաև էթնոանվանում են կպցնում շարքային ճանճերից տարբերվելու համար։ Լինում են մի քանի հիմնական տեսակների' ակտիվիստ֊ճանճեր, ստատուս գրող֊ճանճեր, կայք քշող֊ճանճեր, ինտելեկտուալ֊ճանճեր։ Սրանց կյանքի տևողությունը կախված է քաղաքական հոգևարքից֊դիակ֊լեշ անցումային ժամանակահատվածից։ Կարող են սատկել ժամանակից շուտ, եթե կորցնում են քաղաքական հոտառությունը ու հայտնվում են քաղաքական ճանճասպանի կամ դիխլոֆոսի ազդեցության գոտում։ Մի' բզզացեք, ուղղակի մի բզբզացեք, պարզապես ձեր բաժին քաքն ու լեշը կերեք, մարդ էս, մեկ էլ տեսար մի օր քաղաքական դաշտում շաբաթօրյակ հայտարարվի ու տարածքը մաքրվի քաքից ու լեշից։ Սոված սատկելու եք։ Մեղք եք։

Send