Տրանսպորտն ինչպե՞ս եք թանկացնում, երբ մարդիկ աշխատավարձից աշխատավարձ են ապրում․ Մարության

ՔՊ-ն ստում է, դեռ նախընտրական փուլում էր որոշել, որ տրանսպորտի գինը պիտի բարձրացվի։ Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց  լրագրողների հետ զրույցում ասաց նախկին քաղաքապետ, այս գումարման ավագանու մանդատազուրկ անդամ Հայկ Մարությանը։

Նրա խոսքով՝ իրենք կտրականապես դեմ են տրանսպորտի թանկացմանը, քանի որ կա չգրված կոնսենսուս, որ տրանսպորտի գինը 100 դրամ է, իսկ ՔՊ-ն բերել է նախագիծ, ըստ որի՝ տրանսպորտի գինը 300 դրամ է։ 

«Մենք ապրում ենք մի պետությունում, որտեղ մարդիկ աշխատավարձից աշխատավարձ են ապրում։ Հիմա ինչպե՞ս չորս հոգանոց ընտանիքն այդ 8800 դրամանոց փաթեթից օգտվի»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։