«Երկու աթոռի վրա նստելու փորձը ոչ մեկին օգուտ չի տվել․ Զախարովան՝ Փաշինյանի մասին

Մենք դիտարկում ենք Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններն ու քայլերը, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելուց հրաժարվելը, պարոն Գրիգորյանի բացահայտումները, Հայաստանի այսպես կոչված «եվրաինտեգրումը» կամ «ոչ դաշնակցային կարգավիճակը», արևմտյան զենքի մատակարարումների ընդլայնումը ՀՀ, Երևանի հանկարծակի «բարեկամությունը» Կիևի ռեժիմի հետ, որպես մեկ շղթայի օղակ։ Երկու աթոռի վրա նստելու փորձը ոչ մեկին օգուտ չի տվել։
Դիվանագետն ընդգծել է, որ նշված «շղթան» կարող է հանգեցնել երկրի «ստրկացմանը»։
«Ուկրաինայում արևմտյան պլանը իսպառ ձախողվել է, այն հիմա էլ նույն գազանաբար կերպով բռնել է Հայաստանից»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։