Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

«Փյունիկը» դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից

Blog Image

ԿԼ փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվել էր «Ցելյեին» և 1-4 հաշվով պարտություն կրեց։ 

Արդեն հանդիպման 11-րդ րոպեին անհասկանալի իրավիճակում հանդիպման գլխավոր մրցավարը ուղիղ կարմիր քարտով դաշտից հեռացրեց Խամեսին՝ «Փյունիկին» թողնելով 10 հոգով։

Արդեն հանդիպման 11-րդ րոպեին անհասկանալի իրավիճակում հանդիպման գլխավոր մրցավարը ուղիղ կարմիր քարտով դաշտից հեռացրեց Խամեսին՝ «Փյունիկին» թողնելով 10 հոգով։

42-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց մեր թիմի դարպասին, որը մրցակցի ֆուտբոլիստն անվրեպ իրացրեց՝ հաշիվը դարձնելով 2-0։

Երկրորդ կեսի մեկնարկից 5 րոպե անց մրցավարը կարմիր քարտով դաշտից հեռացրեց «Ցելյեի» ֆուտբոլիստ Կվեսիչին։ 63-րդ րոպեին 11-մետրանոց նշանակվեց այս անգամ մրցակցի դարպասին, այն անվրեպ իրացրեց Եվգենի Կոչուկը՝ հույս արթանցնելով թիմակիցների և երկրպագուների մեջ։

Սակայն շատ չանցած՝ «Փյունիկը» ևս երկու գնդակ ընդունեց սեփական դարպասը (74, 85)` դուրս մնալով մրցաշարի հետագա պայքարից՝ դիմակայությունում պարտվելով ընդհանուր 2-4 հաշվով։
Աղբյուրը՝ Armsport

--00—ՍՊ

Send