Երկրաշարժի հետևանքով Ստամբուլում տուժել է 151 մարդ, զոհեր չկան. նոր մանրամասներ

Երկրաշարժի հետևանքով Ստամբուլում տուժել է 151 մարդ, զոհեր չկան. նոր մանրամասներ

Ստամբուլում երկրաշարժի հետևանքով տուժել է 151 մարդ, զոհեր չկան. հայտնում է նահանգապետարանը։ 

Թուրք սեյսմոլոգ պրոֆեսոր Ահմեդ Էրջանը HalkTV-ի եթերում ասել է, որ տեղի ունեցած երկրաշարժը սպասված հզոր ցնցումը չէր։ Սա էներգիայի արտազատում է, որը կարող է նախորդել ավելի հզոր երկրաշարժի:

Էրջանը նշել է, որ ցնցումները կշարունակվեն այսօր, վաղը և ողջ շաբաթվա ընթացքում։ Նրա գնահատմամբ՝ հետագա սեյսմիկ ալիքների ուժգնությունը կարող է հասնել 5,2 բալի, սակայն դրանք լուրջ վտանգ չեն ներկայացնում Ստամբուլի համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արդեն 7 ցնցում է գրանցվել տարբեր ուժգնությամբ Ստամբուլում:

Կադրերը՝ այստեղ