Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կա արդյո՞ք նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «միջանցքի» մասին հիշատակում. վարչապետը արդարանում է

Blog Image

Կարո՞ղ է որևէ մեկը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ հիշատակում գտնել Հայաստանի տարածքին վերաբերող «միջանցքի» մասին: Իհարկե՝ ոչ: Այս մասին  Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ «միջանցքի» մասին որևէ հիշատակում կա՞: Այո, և դա Լաչինի միջանցքն է դեպի Լեռնային Ղարաբաղ։ Դա միակն է»,- գրել է վարչապետը։

Մեկ այլ գրառման մեջ նա նշել է. «Արդյոք Հայաստանը ստանձնո՞ւմ է որևէ միակողմանի պարտավորություն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև նոր ճանապարհներ կառուցելու հարցում: Ո՛չ: Կարո՞ղ է դա տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությամբ: Այո՛: Հայաստանը պատրաստ է դա անել՝ իր օրենսդրությանը համապատասխան։ Անհրաժեշտ է Ադրբեջանի դրական արձագանքը»:

Send