Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Նեթանյահուն խնդրել է Թրամփին օգնել իր համաներման հարցում․ Axios

Blog Image

Դեկտեմբերի 1-ին «երկար» հեռախոսազրույցի ընթացքում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խնդրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ավելի մեծ աջակցություն ցուցաբերել իր համաներման հարցում, հաղորդել է «Axios»-ը՝ հղում անելով ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաների:

«Նեթանյահուն ցանկանում է, որ Թրամփն ավելին անի, բայց նախագահն արդեն արել է այն ամենը, ինչ կարող է», - նշել է պաշտոնյաներից մեկը:

Երկու առաջնորդները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նաև Սիրիայում և Գազայի հատվածում տիրող իրավիճակը: ԱՄՆ նախագահը վարչապետին ասել է, որ Իսրայելը պետք է լինի «լավագույն գործընկերը» Գազայի հատվածի համար խաղաղության ծրագրի իրականացման հարցում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեթանյահուն պաշտոնական ներման խնդրանք է ներկայացրել նախագահ Իսահակ Հերցոգին։

Նեթանյահուի դեմ կոռուպցիայի հետաքննություն է սկսվել 2016 թվականի դեկտեմբերին, և նրան պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի մի քանի մեղադրանքներով 2019 թվականին։ Նեթանյահուն հերքում է մեղադրանքները։ Իսրայելի վարչապետին, ի թիվս այլ մեղադրանքների, մեղադրեցին միլիարդատեր հոլիվուդյան պրոդյուսերից տասնյակ հազարավոր դոլարների արժողությամբ նվերներ՝ սիգարներ և շամպայն ընդունելու մեջ՝ իր անձնական և գործարար շահերի հետ կապված օգնության դիմաց։ Նեթանյահուին կասկածում են նաև մեդիամագնատներին օգնելու համար՝ իր և իր ընտանիքի գործունեության բարենպաստ լուսաբանման դիմաց։ Նոյեմբերի կեսերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել էր Հերցոգին ներում շնորհել վարչապետին։ Նեթանյահուն ինքը հայտարարել էր, որ կոռուպցիայի գործով ներում չի խնդրի, եթե դա կնշանակի մեղքի ընդունում։

Send