Ստեփանակերտում ջրամատակարարման խնդիրներ են ծագել

Վթարի հետևանքով Ստեփանակերտի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է:
Ստեփանակերտի քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը և վստահեցնում՝ Ջրմուղ-կոյուղի» ընկերությունը միջոցներ է ձեռնարկում խնդիրը կարգավորելու ուղղությամբ և նախատեսում ջրամատակարարումն ամբողջությամբ վերականգնել առաջիկա ժամերին: