Չվախեցավ դեպի Աստված ճանապարհին նահատակվելուց․ Իրանի գերագույն առաջնորդ

Չվախեցավ դեպի Աստված ճանապարհին նահատակվելուց․ Իրանի գերագույն առաջնորդ

Մենք հայտարարում ենք Իսրայելի հանցավոր և ահաբեկչական վարչակարգին, որ մեր պարտքն ենք համարում հիմք ապահովել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում այս հանցավոր գործողությանը մասնակցած բոլոր անձանց խիստ պատժի համար: Հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին՝ անդրադառնալով ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավարի սպանությանը։

«Նահատակ Հանիան իր ողջ թանկագին կյանքը նվիրեց արժանավայել պայքարին և ի վերջո խմեց նահատակության բաժակը, և նույնիսկ զոհեց իր զավակներին։ Նա չվախեցավ դեպի Աստված ճանապարհին նահատակվելուց՝ փրկելով Տիրոջ ծառաներին։ Իսկ մենք մեր պարտքն ենք համարում վրեժ լուծել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում այս դառը և ծանր միջադեպի համար թափված նրա արյան համար»։