Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում է կազմակերպվել Կապանում

Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում է կազմակերպվել Կապանում

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի շրջանակում Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մասնակցությամբ ապրիլի 24-ին հիշատակի միջոցառում տեղի ունեցավ Կապանում:

Միջոցառմանը մասնակցեց նաև ՀՑԹԻ-ի Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պ.գ.դ. Հարություն Մարությանը:

Նա հանդես եկավ «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա ձևավորումը, զարգացումները, մերօրյա վիճակը» թեմայով բանախոսությամբ, որին ներկա էին Կապանի համայնքապետարանի աշխատակիցներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, աշակերտներ և այլք: