Գիշերվա ընթացքում ՀՕՊ համակարգերը Ռուսաստանի տարածքում որսացել և ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի (ԶՈւ) 87 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունը մանրամասնել է, որ ուկրաինական զորքերը օգտագործել են ինքնաթիռի տեսակի անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։ Հարձակումը տևել է սեպտեմբերի 15-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ից մինչև սեպտեմբերի 16-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 06:00-ն։
Ամենամեծ թվով թիրախներ՝ 30, խփվել են Կուրսկի մարզում։ Ստավրոպոլի երկրամասում ոչնչացվել է 18 անօդաչու թռչող սարք, Ռոստովի մարզում՝ 11, Բրյանսկի մարզում՝ 10։ Եվս հինգ ԱԹՍ չեզոքացվել է Տուլայի մարզի օդային տարածքում, չորսը՝ Ռյազանի մարզում, երեքը՝ Ղրիմում, երկուականը՝ Վորոնեժի և Վոլգոգրադի մարզերում։ Մեկական անօդաչու թռչող սարք է որսացվել Նիժնի Նովգորոդի մարզի և Սև ծովի տարածքում։
