Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Քաղաքականություն

ՏԿԵ նախարարը մանրամասներ է հայտնել Գյումրի ֊ Լառնակա ֊ Գյումրի չվերթների մասին

Blog Image

Օրեր առաջ Շիրակի մարզ այցի ժամանակ լրատվամիջոցների հարցին ի պատասխան ասել էի, որ առաջիկայում Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից կմեկնարկեն դեպի Եվրոպա չվերթներ։

Ահա այսօր Wizz Air ավիաընկերությունը հայտարարեց, որ սեպտեմբերի 30֊ից մեկնարկում են Գյումրի ֊ Լառնակա ֊ Գյումրի չվերթները՝ շաբաթը երկու թռիչք հաճախականությամբ։

Տոմսերի արժեքը կսկսի 14.99 եվրոյից։

Ի դեպ մենք էլ արդեն օրեր առաջ վերանորոգել ենք Գյումրիի «Շիրակ» օդանավակայան տանող ճանապարհը։

Բարի գալուստ Գյումրի և բարի թռիչք։)

Հ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյան

 

Send