Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Հաշվեքննիչ պալատի նախկին ղեկավարն ու դուստրը հրավիրվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն

Blog Image

Հաշվեքննիչ պալատի նախկին ղեկավար Լևոն Յոլյանը և նրա դուստրը՝ Մերի Յոլյանը, հրավիրվել են Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:

«ՀՀ գլխավոր դատախազությանապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»,- նշված է ծանուցման մեջ։

Send