Ես առաջին օրը, երբ եկա Հայաստան, ցանկացել եմ կապ հաստատել Հենրիխ Մխիթարյանի հետ: Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։
Նրա խոսքով՝ ինքը խնդրել է ղեկավարությանը, որ իրեն օգնեն կապի դուրս գալ Հենրիխի հետ։
«Ցանկանում էի անձամբ նրա հետ խոսել։ Ես նույնիսկ փորձեցի նրա հետ կապի դուրս գալ «Շախտյորի» իր նախկին խաղընկերների միջոցով։ Նա հրաժարվեց ինձ հետ խոսել և փոխանցել էր, որ ինձ լավ է վերաբերվում, բայց ինքն արդեն որոշումը կայացրել է և փոխել չի ուզում»,- նշել է Պետրակովը։
Նա տեղեկացրեց, որ դիմել է նաև իր օգնական Ռոման Բերեզովսկուն, որպես իր անձնական խնդրանք, որպեսզի նա խոսի իր նախկին խաղընկերոջ հետ։
«Բերեզովսկին խոսել էր և Հենրիխն ասել էր, որ ուղղակի ավարտել է իր կարիերան հավաքականում, և մաղթել էր Հայաստանին հաջողություն»,- պատմեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը։
Մանրամասները՝ տեսանյութում։