ՌԴ-ն անօդաչուների զանգվածային գրոհի է ենթարկվել․ իրավիճակը՝ երկրում

ՌԴ-ն անօդաչուների զանգվածային գրոհի է ենթարկվել․ իրավիճակը՝ երկրում

Անցած գիշեր հակաօդային պաշտպանության ուժերը Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են 132 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Անօդաչու թռչող սարքերի մեծ մասը խոցվել է Սարատովի (54), Վորոնեժի (40) և Բելգորոդի (22) շրջանների վրա: Ինը անօդաչու թռչող սարք է ոչնչացվել նաև Ռոստովի մարզի, երեքը՝ Կուրսկի շրջանի և Ղրիմի Հանրապետության, և մեկը՝ Լիպեցկի շրջանի տարածքում։

Սամարայի և Սարատովի օդանավակայաններում օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Այս գիշեր Էնգելսի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ երկու մանկապարտեզ և մեկ դպրոց փոքր վնասներ են ստացել։ Շրջանի նահանգապետ Ռոման Բուսարգինը պարզաբանել է, որ հարձակման պահին այս հաստատություններում երեխաներ չեն եղել։ Անձնակազմի մեջ նույնպես տուժածներ չկան, հավելել է նա։