Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուս խաղաղապահները չեն խոչընդոտում ադրբեջանցիների դրոշ տեղադրելու փորձին (տեսանյութ)

Blog Image

Տելեգրամյան ալիքներում տեսանյութ է տարածվել, որտեղ կարելի է տեսնել ադրբեջանական կողմի կողմից Հակարիի կամրջի ուղությամբ առաջխաղացման և Հայաստանի Հանրապետության տարածքում դրոշը բարձրացնելու փորձը, որը կասեցվել է հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում։

Հատկանշական է, որ կադրերում կարելի է տեսնել, թե ինչպես են ռուս խաղաղապահները ուղեկցում ադրբեջանական սահմանապահ զորքերի զինծառայողներին։ 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ հունիսի 15-ին, ժամը 08:40-ի սահմաններում Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունը։

Տեսանյութը՝ այստեղ

Send