Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջը առևանգելու գործով կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել

Blog Image

Փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանը, Արայիկ Ներսիսյանը, Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարություն են տարածել ԱՄՆ քաղաքացու առևանգման գործով․

«Հայտնում ենք, որ հանրային մեծ հնչեղություն ստացած, ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջը առևանգելու գործով Ա. Օ.-ի մասով պաշտպանական կողմը կալանավորման որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք: Սա հերթական ապօրինի հետապնդումն է, որտեղ ենթադրյալ դեպքի հետ կապվել է բոլորովին անմեղ մարդ։ Գործով կալանքի միակ հիմքը եղել է գործի հնչեղությունը։ Լիահույս ենք, որ Վերաքննիչ դատարանը տուրք չի տա գործի հանրային մեծ հետաքրքրությանը և գործը կքննի բացառապես կալանքի ռիսկերի համատեքստում։

Փաստաբաններ

Էրիկ Ալեքսանյան,

Արաիկ Ներսիսյան,

Ալեքսանդր Կոչուբաև»։ 

Send