Մոսկվայում առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել

«Պրոլետարսկի» առևտրի կենտրոնից ավելի քան 2,5 հազար մարդ է տարհանվել ավտոկայանատեղիում ավտոմեքենայի բռնկման պատճառով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ ծառայություններից։
«Պրոլետարսկի» առևտրի կենտրոնում, որը գտնվում է Պրոլետարսկի պողոտայում, առաջին հարկում գտնվող ավտոկայանատեղիում մեքենա է այրվել»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Շենքից տարհանվել է 2,5 հազար մարդ։
Այժմ հրդեհը մարվել է, տարածքը հետաքննվում է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։