Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Գեղարքունյաց թեմի առաջնորդը խնդրում է Վեհափառ Հայրապետին հրավիրել հրատապ ժողով

Blog Image

Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը խնդրում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին  հրավիրել հրատապ ժողով՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսաց դասի մասնակցությամբ:

«Որպես Գեղարքունյաց թեմի առաջնորդ՝ սույնով հայտնում եմ հետևյալը․

ա. Կողմ եմ Տ. Արշակ արքեպս. Խաչատրյանի ծառայությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ վերջինիս հարցով ստեղծված հանձնախմբի՝ Վեհափառ Հայրապետին ներկայացրած առաջարկությանը (այն դեռևս դատավճիռ չէ):

բ. Հորդորում եմ հատկապես եկեղեցու սպասավորներին դադարեցնել բարձրաստիճան եկեղեցականների հասցեին հնչեցվող վիրավորանքները:

գ. Որդիաբար խնդրում եմ Վեհափառ Հայրապետին հրավիրել հրատապ ժողով՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսաց դասի մասնակցությամբ»,- նշված է Տ. Պարթև եպիսկոպոս Բարսեղյանի հայտարարության մեջ։ 

Send