Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի հաջող ջանքերը հույս են ներշնչում։ Այս մասին նշված է Գերմանիայի ԱԳ նախարարության X-ի միկրոլոբում։
«Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանին խաղաղության ճանապարհին։ Դրա համար ԳԴՀ արտաքին գործերի դաշնային նախարար Յոհան Վադեֆուլը և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մտքեր փոխանակեցին ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի շրջանակներում»,- ասված է Գերմանիայի ԱԳՆ գրառման մեջ։