Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 8-ին բաժին եկած Ավշար գյուղի բնակիչ 64-ամյա տղամարդը ապօրինի պահվող զենք է հանձնել։
Նա իրավապահներին է ներկայացրել «Տոզ» տիպի երկփողանի հրացան՝ հայտնելով, որ զենքը պատկանել է հանգուցյալ հորը։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել և հիշեցնում, որ նման դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։