Դպրոցները ահաբեկիչների թիրախ, թե՞ ֆեյքնյուզ. ԿԳՄՍ նախարարի արձագանքը

Վերջին շրջանում նման կեղծ տեղեկություններ տարածելու միտում է նկատվում: Կարծում եմ, որ խուճապի որևէ առիթ չունեն ծնողները և դպրոցները, դպրոցներում ուսումնական պրոցեսը բնականոն կազմակերպվում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մեր դպրոցներ ելումուտը խիստ կանոնակարգված է, կողմնակի անձանց մուտքը դպրոցներ դասապրոցեսների ընթացքում չի թույլատրվում»,– ասաց Անդրեասյանը։

Անդրադառնալով «իրական ու պատմական Հայաստանի մասին» Փաշինյանի հայտարարությանը՝ Անդրեասյանը պատասխանեց հարցին, թե արդյո՞ք հնարավոր է պատմության դասագրքերը փոփոխության ենթարկվեն:

Ըստ նրա՝ Փաշինյանն իր խոսքում ամբողջությամբ անդրադարձել է նրան, որ սա չի չեղարկում մեր պատմությունը։

Մանրամասները՝ տեսանյութում