Ռեպրեuիաները շարունակվnւմ են․ դաշնակցական Սևակ Սիմոնյանին են ձերբակալել 

Ռեպրեuիաները շարունակվnւմ են․ դաշնակցական Սևակ Սիմոնյանին են ձերբակալել 

Սրբազան պայքարի մասնակիցների հանդեպ ռեպրեսիաները շարունակվում են։ Քիչ առաջ MediaHub-ը տեղեկացավ, որ հունիսի 12-ի դեպքերի առնչությամբ վաղ առավոտյան ձերբակալել են դաշնակցական Սևակ Սիմոնյանին։ 

«Առավոտյան յոթին Գավառում իրենց տուն են այցելել ոստիկանները։ Ինքը տանը չի եղել։ Մեկ ժամ առաջ ինքը ներկայացել է քննչական։ Ձերբակալել են՝ խուլիգանության կասկածանքով»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Սիմոնյանի ընկերներից մեկը։

Ըստ Սիմոնյանի ընկերոջ՝ նա հունիսի 12-ին եղել է Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, բայց որևէ անկարգության մասնակից չի եղել ու սա հերթական քաղաքական հետապնդումն է։

Նկատենք, որ վերջին օրերին տասնյակ քաղաքացիներ են բերման ենթարկվել ու կալանավորվել՝ հունիսի 12-ին տեղի ունեցած «անկարգություններին» մասնակցության պատճառով։

Նարե Գնունի