Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 00։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 10 կմ հատվածում՝ «Գագարի մոտ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են 36-ամյա Լուսինե Վարդանյանի վարած Honda Paradise մակնիշի և Վլադիմիր Ղալեչյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Լ. Վարդանյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։