«Տանը մենակ» ֆիլմի տունն է վաճառվել (լուսանկարներ)

«Տանը մենակ» ֆիլմի տունն է վաճառվել (լուսանկարներ)

Վիննետկայում «Տանը մենակ» ֆիլմի հայտնի առանձնատունը  (Իլինոյս, ԱՄՆ) համապատասխան գովազդի հրապարակումից մի քանի ամիս անց վաճառվել է 5,5 միլիոն դոլարով, հայտնել է TMZ պորտալը։

2012 թվականից տունը պատկանում է Թիմ և Թրիսիա Ջոնսոններին։ Զույգը այն գնել է 1,5 միլիոն դոլարով։ 

2018-ին նրանք վերանորոգել են առանձնատունը՝ պահպանելով արտաքին ճակատը։ Վաճառքի հայտարարությունը հրապարակվել էր անցյալ տարվա մայիսին։