Փաշինյան-Միշուստին հանդիպում կկայանա՞

Փաշինյան-Միշուստին հանդիպում կկայանա՞

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ալմաթի, որտեղ այսօր կնախագահի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

Սովորաբար նման ձևաչափերով միջոցառումների ժամանակ տեղի են ունենում նաև երկկողմ հանդիպումներ, հատկապես, երբ մի հարթակում են գործընկեր երկրների վարչապետերը:

MediaHub-ի տեղեկություններով, սակայն,  Փաշինյանը ԵԱՏՄ անդամ որևէ պետության վարչապետի հետ չի նախատեսում երկկողմ հանդիպում: Մեր աղբյուրները նշում են, որ, մասնավորապես, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ երկկողմ հանդիպում նախատեսված չէ: