«Չելսիին» և «Մանչեսթեր Սիթիին» զգուշացրել են, որ կարող են հեռացվել Պրեմիեր լիգայից

«Չելսիին» և «Մանչեսթեր Սիթիին» զգուշացրել են, որ կարող են հեռացվել Պրեմիեր լիգայից

«Չելսիին» և «Մանչեսթեր Սիթիին» զգուշացրել են, որ երկուսն էլ կարող են հեռացվել Պրեմիեր լիգայից, եթե մեղավոր ճանաչվեն ֆինանասական ֆեյր փլեյի (FFP) խախտումների համար։

«Նոթինգհեմ Ֆորեսթը» դարձել է ամենավերջին ակումբը, որը պատժվել է անգլիական բարձրագույն խմբի կողմից այն բանից հետո, երբ անկախ հանձնաժողովը որոշել է նրանց չորս միավոր հանել իր շահույթի և կայունության կանոնների խախտման պատճառով:

Պրեմիեր լիգան հայտնել է, որ ակումբը համապատասխան ժամանակահատվածում գերազանցել է PSR-ի շեմը մինչև 34,5 միլիոն ֆունտ ստեռլինգով, ընդ որում ակումբն այժմ 21 միավորով նահանջել է 18-րդ հորիզոնական: Հավանաբար սրան կհետևի ակումբի բողոքարկումը:

«Մանչեսթեր Սիթին» սպասում է անցյալ տարվա սկզբին Պրեմիեր լիգայի կողմից իրենց դեմ առաջադրված 115 մեղադրանքների արդյունքներին, որոնց համար դատավարության ամսաթիվը նշանակվել է ղեկավարների կողմից, բայց դեռ պաշտոնապես հաստատված չէ:

«Չելսիին» դեմ մեղադրանք չի առաջադրվել ֆինանսական խախտումների համար, բայց մտավախություն կա, որ ակումբը շուտով կարող է պատժվել 2022 թվականի մայիսին Թոդ Բոելիի կողմից ավելի քան 1 միլիարդ ֆունտով ձեռք բերվելուց հետո :