ՆԱՍԱ-ն iPad կուղարկի Լուսին

ՆԱՍԱ-ն iPad կուղարկի Լուսին

Տիեզերական տարածքի հետազոտման եւ աերոնավտիկայի ԱՄՆ ազգային վարչությունը (ՆԱՍԱ) մտադիր է iPad ուղարկել տիեզերք՝ Artemis 1 ծրագրի շրջանակում։ Այս մասին տեղեկացրել է 9to5mac պարբերականը։

Լրագրողների խոսքով՝  նախագծի հիմնական նպատակն այն է, որպեսզի ցույց տա, որ նոր հրթիռը եւ տիեզերանավը կարող են աստղագնացներ ուղարկել Լուսին ապագա առաքելությունների համար։ ՆԱՍԱ-ն նաեւ ծրագրել է Orion տիեզերանավը զինել Apple պլանշետով՝ Amazon Alexa-ի ձայնային օգնականի թեստավորմանն օգնելու համար։

Գործակալությունում նշել են, որ պատրաստվում են ցուցադրել, թե ինչպես կարող են ձայնային ասիստենտները բարելավել աստղագնացների կյանքը եւ աշխատանքը տիեզերքում։ Մասնագետների խոսքով՝ առաքելության մասնակիցները Alexa ձայնային օգնականին հարցեր կտան խցիկով եւ միկրոֆոնով կոնսոլի օգնությամբ։

«Ես կարող եմ պատկերացնել այն ապագան, որտեղ աստղագնացները կկարողանան տեղեկատվություն ստանալ թռիչքի կարգավիճակի եւ ջերմաչափման մասին՝ տիեզերանավի կողմնորոշման, ջրի մատակարարման մակարդակի կամ մարտկոցի վիճակի մասին, պարզ ձայնային հրահանգների օգնությամբ»,- նշել էր Orion ծրագրի ղեկավար Հովարդ Հուն 2018թ.։