Անչափահաս աղջկան ցած են նետել 17-րդ հարկից․ հարուցվել է քրեական գործ

Անչափահաս աղջկան ցած են նետել 17-րդ հարկից․ հարուցվել է քրեական գործ

Ուդմուրտիայի քննչական իշխանությունները քրեական գործ են հարուցել տասնմեկամյա աղջկա մահից հետո, որին տղամարդը 17-րդ հարկի բարձրությունից նետել է, այս մասին հաղորդվում է տարածաշրջանային ԱԻՆ Telegram ալիքում։

Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը իրավապահ մարմիններում հայտնել էր, որ 25-ամյա տղան բնակելի շենքի 17-րդ հարկի բարձրությունից նետել է դեռահաս աղջկան և ինքնասպան եղել։ Զրուցակիցը նշել է, որ տղամարդը հոգե նյարդաբանական խնդիրներ է ունեցել։

Ռուսաստանի Դաշնության Ուդմուրտիայի քննչական կոմիտեն հայտնում է, որ քրեական գործ է հարուցվել անչափահասի սպանության դեպքի առթիվ։

«Իզևսկի Լետ Օկտյաբրյա փողոցի 10 հասցեում գտնվող բնակելի համալիրի մոտ հայտնաբերվել են տեղի 11-ամյա բնակչի և 25-ամյա մի երիտասարդի դիակները, որոնք վնասվածքներ են ստացել բարձրությունից ընկնելով։ Դեպքի վայր է մեկնել կոմիտեն, կատարվում են զննություն, ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է մարզային քննչական կոմիտեի հաղորդագրությունում։