ՃՏՊ Տիգրանաշենի ոլորաններում․ կա տուժած

ՃՏՊ Տիգրանաշենի ոլորաններում․ կա տուժած

ՆԳՆ-ից հայտնում են, որ մարտի 21-ին, ժամը 16:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում՝ Արարատի մարզի Ուրցալանջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։