Գիտեմ, որ մերթընդմերթ ինժեներական աշխատանքներ են անում․ Սյունիքի մարզպետը՝ Տեղի մասին

Գիտեմ, որ մերթընդմերթ ինժեներական աշխատանքներ են իրականացվում երկու կողմից էլ․ MediaHub-ի հաղորդմամբ՝ խորհրդարանում այս մասին ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ ներկայացնելով Տեղ գյուղում ստեղծված իրավիճակը։

«Թե ինչ է լինում, ինչպես է իրականացվում, ես չեմ կարող ասել։ Քանի որ այդ հատված քաղաքացիական անձինք չեն կարող գնալ, հետեւաբար այդ հարցի հասցեատերը այլ կառույցներն են, ես չեմ կարող հայտնվել այնտեղ, որտեղ իրենք են»,-ասաց Ղուկասյանը։

Սյունիքի մարզպետը սյունեցիներին աչալրջության կոչ է անում, նրանց զինելու մասին դեռ խոսել չի ուզում, իսկ եթե անհրաժեշտություն լինի զինելու, բնականաբար կարող են զինվել։

Հարցին՝ Տեղ գյուղից քանի՞ բնակիչ չի կարողանում օգտվել իր հողերից՝ ադրբեջանական զինծառայողների ներխուժումից հետո, Ղուկասյանն ասաց․ «Շուրջ 50 ընտանիք այդ հատվածում խնդիր ունի։ Այս տարվա  համար պետությունը գյուղացիներին աջակցության ծրագրեր կհատկացնի»,-նշեց Ղուկասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում