Փաշինյանն ընդունել է ԵՏՀ հանձնաժողովի կոլեգիայի նախագահին․ անդրադարձ է եղել նաև «Խաղաղության խաչմերուկին»

Փաշինյանն ընդունել է ԵՏՀ հանձնաժողովի կոլեգիայի նախագահին․ անդրադարձ է եղել նաև «Խաղաղության խաչմերուկին»

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևին: Հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։

Նա կրկին շնորհավորել է Սագինտաևին նոր պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել արդյունավետ աշխատանք:

Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ նախագահության առաջնահերթություններին և ծրագրերին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը և տնտեսական զարգացումներին առնչվող թեմաների շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: