Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պարզվել են երեկ Երևանում՝ Կիևյան կամրջի վրա, ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը

Blog Image

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ նոյեմբերի 22-ին, Երևանում՝ Կիևյան կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասնակից 3 ավտոմեքենաներից 2-ի վարորդների, մահացածի և վիրավորներների ինքնությունները: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «Nissan X-Trail»-ը վարել է Երևանի բնակիչ 69-ամյա Հովհաննես Ս.-ն, «Mercedes»-ը վարել է Երևանի բնակիչ 35-ամյա Հայկ Վ.-ն, վթարի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել «BMW»-ի ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Լորիս Վ.-ն, վերջինը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է, Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Գարիկ Բ.-ն և Երևանի բնակիչ 22-ամյա Լյուդվիգ Ա.-ն:
 
Տեղւոմ շտապօգնության բժիշկների կողմից բուժօգնություն է ստացել «Nissan»-ի վարորդը, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: 

Քննչական բաժինը պարզում է «BMW»-ի վարորդի ինքնությունը: 

Send