ՌԴ-ի և ՀԱՊԿ անդամների մեղքը չէ, որ օգնություն ցուցաբերելու որոշումը մերժվել է ՀՀ իշխանությունների կողմից. Զախարովա

ՌԴ-ի և ՀԱՊԿ անդամների մեղքը չէ, որ օգնություն ցուցաբերելու որոշումը մերժվել է ՀՀ իշխանությունների կողմից. Զախարովա

Մոսկվան կտրականապես չի ընդունում Հայաստանի իշխանությունների կշտամբանքները տարածաշրջանում հայտնի իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատն ու պարտավորությունները իբր չկատարելու վերաբերյալ. այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովան։

«Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մյուս անդամների մեղքը չէ, որ կազմակերպության օգնություն ցուցաբերելու որոշումը մերժվել է Հայաստանի իշխանությունների կողմից»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։